«СТС»-ում տեղի կունենա Արմեն Անանիկյանի և Կարեն Զախարովի կատակերգության պրեմիերան

14 Սեպտեմբերի 2024, 12:10

Մշակույթ

Ռեժիսորներ Արմեն Անանիկյանի և Կարեն Զախարովի «Արև, ծով, երկու հրացան» կատակերգության պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 23-ին «СТС»-ում։

Ֆիլմի պրոդյուսերներն են հայտնի կատակերգու և դերասան Միխայիլ Գալուստյանը, Արմեն Անանիկյանը, Մաքսիմ Ռիբակովը, Վլադիմիր Նեկլյուդովը և Բորիս Խոխլովը։ Ստեղծագործական պրոդյուսերն է Արա Հովհաննիսյանը։ Այն արտադրվել է «Fresh Film»-ի կողմից։

Գլխավոր դերերում հանդես են գալիս Աբրահամ Ռուսսոն, Ռոման Պոստովալոն և Կիրիլ Զայցևը։