Ելենա Վարդանյանի «Բալերինա. Վարեչկա» ներկայացումն առաջին մրցանակն է շահել միջազգային մրցույթում

08 Մարտի 2024, 17:16

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի «Մոնոկլ» մոնոներկայացումների 14-րդ միջազգային փառատոնին «Արմմոնո»-ի «Բալերինա. Վարեչկա» մոնոներկայացումը, որի ռեժիսորը Ելենա Վարդանյանն է, դերակատարը՝ Լիլիա Մուկուչյանն, արժանացել է առաջին մրցանակի: Այս մասին հայտնում են «Արմմոնո»-ից:

Ներկայացումը բեմադրվել է ըստ Գրիգորի Կոնստանտինոպոլսկու նովելի:

Դերասանուհի Լիլիա Մուկուչյանը, որը կերտել է «Բալերինա. Վարեչկա» ներկայացման հերոսուհու կերպարը, Սանկտ Պետերբուրգի թատերասեր հանրությանը պատմել է բալետի պարուհու մասին, որն ամեն ինչ զոհաբերում է իր երազանքների իրականացման համար:

t1.jpg (134 KB)
t2.jpg (399 KB)
t4.jpg (85 KB)
t5.jpg (86 KB)

Հիմա եթերում