Ա Սերիայի երկու ակումբներ ցանկանում են գնել Նաիր Տիկնիզյանին

04 Դեկտեմբերի 2023, 16:56

Սպորտ

Իտալական «Լացիոն» և «Բոլոնիան» հետաքրքրված են Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» 24-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով: Այս մասին գրում է Tuttomercatoweb-ը։

Տիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը 5,5 միլիոն եվրոյի դիմաց։

Այս մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։