ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Վազգեն Սաղաթելյանին
13 Նոյեմբերի 2025, 09:42
Դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանի տուն: Բնակարանի խուզարկությունից հետո նրանք ձերբակալեցին Վազգեն Սաղաթելյանին։
Քիչ առաջ հայտնել էինք, որ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի տուն: Բնակարանի խուզարկությունից հետո նրանք ձերբակալել են Սամսոնյանին։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Լրագրող Լիա Սարգսյանն էլ գրել է. «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա են ԱԱԾ դիմակավորված անձինք գնացել Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի հետևից: «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներին մտադիր են կալանավորել՝ Ալեն Սիմոնյանին «անասուն», իսկ նրա մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար: Բացի այդ, եթերներից մեկի ժամանակ հնչեցրել են արտահայտություններ, որոնք գնահատվել են, որպես սպառնալիք: