ԱԱԾ-ն հերքել է Բագրատ Սրբազանի՝ գործակալ լինելու մասին տեղեկատվությունը

03 Հունիսի 2024, 15:19

Քաղաքականություն

ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է Բագրատ Սրբազանի՝ գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը։

Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանի հայտարարությունները, թե Սրբազանը «ԿԿԲ» գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից և այդ հայտարարությունների առնչությամբ՝ Լևոնյանի նկատմամբ սուտ մատնության համար վարույթ նախաձեռնելու հաղորդումը շուրջ մեկ ամիս ստուգման առարկա է դարձվել ԱԱԾ-ում, սակայն Բագրատ Սրբազանի դեմ ոչինչ չեն հայտնաբերել։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ ստուգման ընթացքում նման տվյալներ չեն ստացվել:

Ինչ վերաբերում է Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրաբար սուտ մատնություն կատարելուն, ապա այդ դրվագով ևս քրեական վարույթ չի նախաձեռնվել։

Հիմա եթերում