ԱԱԾ-ն տվյալներ է ստացել հայ-թուրքական սահմանը հատելու փորձի մասին

12 Դեկտեմբերի 2024, 19:43

Քաղաքականություն

Ազգային անվտանգության ծառայությունը տվյալներ է ստացել, որ հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձ է արվել։

«ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»,- ասված է ԱԱԾ–ի հաղորդագրությունում։

Հիմա եթերում