Աբդուլվախաբովը հրաժարվել է մենամարտել Արման Ծառուկյանի հետ
16 Դեկտեմբերի 2025, 14:45
UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը հայտնել է դեկտեմբերի 17-ին Մոսկվայում կայանալիք ACBJJ 20 մրցաշարում մրցակցի փոփոխության մասին:
Ի սկզբանե Ծառուկյանը պետք է մենամարտեր АСА-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Աբդուլ-Ազիզ Աբդուլվախաբովի հետ, սակայն վերջինս հրաժարվել է մասնակցությունից։
Նրա փոխարեն կմրցի «Ախմատ» ակումբի 29-ամյա ներկայացուցիչ և АСА-ի մարտիկ Մեհդի Բայդուլաևը։
Աբդուլվախաբովի՝ մենամարտից հրաժարվելու պատճառները չեն հստակեցվում։
