Աբխազիայի հայ համայնքի և բարերարների ջանքերով վերականգնվել է հրդեհից տուժած Արակիչ գյուղի հայկական դպրոցը

13 Օգոստոսի 2024, 14:19

Մշակույթ

Աբխազիայի Հանրապետության հայ համայնքի և բարերարների ջանքերով վերականգնվել է 2023 թվականի մարտի 23-ին հրդեհից տուժած Արակիչ գյուղի հայկական դպրոցը։ Այս մասին հայտնում է համայնքի թաղապետարանը։

Հայկական համայնքն իր վրա է վերցրել մինչ ուսումնական տարվա սկիզբը այրված հայկական դպրոցը վերականգնելու պարտավորությունը: Դպրոցում ոչինչ հնարավոր չէր պահպանել, բացի սեղաններից և տախտակներից: Այրվել է ամեն ինչ, այդ թվում՝ փաստաթղթերը։ Հրդեհից 5 ամիս անց գրեթե ամբողջությամբ ավարտվել են շենքի վերանորոգման և վերականգնման աշխատանքները, ինչպես նաև կահույքի և անհրաժեշտ սարքավորումների ամբողջական համալրումը՝ ուսումնական հաստատության լիարժեք գործունեությունը կազմակերպելու համար: Դպրոցի շենքը վերականգնվել է քաղաքացիների ջանքերով՝ հայ համայնքի և բարերարների միջոցներով։

Դպրոցին կից բացվել է բռնցքամարտի բաժին, որը գործում է շաբաթը երեք անգամ: Սուխումի քաղաքային ժողովի պատգամավոր Հայկ Կալենջյանը դպրոցին մարզագույք է նվիրել: Այս պահին դպրոցի շրջանավարտների միջոցներով իրականացվում է դպրոցի տարածքին հարող ֆուտբոլային մարզադաշտի ցանկապատի տեղադրում: