Աբխազիայի հայ համայնքը կանցկացնի «Համշեն» մշակույթի և կենցաղի փառատոն

04 Նոյեմբերի 2024, 14:40

Մշակույթ

Աբխազիայի Գուլրիփշի շրջանի Փշապ գյուղում հայ համայնքը «Համշեն» հիմնադրամի և Էմիլիա Կազանջյանի «Madonna Lily» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ նոյեմբերի 5-ին կանցկացնի «Համշեն» մշակույթի և կենցաղի ամենամյա վեցերորդ փառատոնը:

Փառատոնի ծրագրում նախատեսվում է ազգային ուտեստների համտես, համշենցիների կենցաղի և արհեստի առարկաների ցուցահանդես, Աբխազիայի ժողովուրդների ստեղծագործական կոլեկտիվների ելույթներ:

Հիմա եթերում