Աբխազիայի հայ համայնքը շնորհավորել է Բադրա Գունբային՝ հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
05 Ապրիլի 2025, 18:00

««Աբխազիայի Հանրապետության հայ համայնք» հասարակական կազմակերպության անունից շնորհավորում ենք պետական բարձրագույն պաշտոնը՝ Աբխազիայի Հանրապետության Նախագահը ստանձնելու կապակցությամբ։
Թույլ տվեք ձեզ և ձեր թիմին, հարգելի Բադրա Զուրաբովիչ, մաղթել նորանոր հաջողություններ ծառայության մեջ՝ ի փառս Աբխազիայի և հույս հայտնել, որ Աբխազիայի յուրաքանչյուր քաղաքացի, ով հանդիսանում է իր բազմազգ ժողովրդի անբաժանելի մասը, կշարունակի իր արժանի ներդրումն ունենալ երկրի զարգացման և բարգավաճման գործում՝ ամրապնդելով իր դիրքերը աշխարհում, պահպանելով Հանրապետության Սահմանադրությունը և ազատության իրավունքը, պաշտպանելով Աբխազիայի Հանրապետության օրենսդրությունը:
Աբխազիայի Հանրապետությունը միավորում է ընդհանուր հոգևոր և բարոյական արժեքներ կրող ժողովուրդներին։ Մենք կողմ ենք հզոր երկրին, այն պատմական առաքելության շարունակությանը, որը մեր նախնիներն ու Աբխազիայի փառապանծ զավակները վստահել են բոլորիս»,- ասվում է շնորհավորական ուղերձում։