Աբխազիայի հայ մարզիկները դարձել են «Ստալինգրադի գավաթ» կարատեի մրցաշարի հաղթող

24 Հունվարի 2024, 01:00

Սպորտ

Աբխազացի մարզիկները դարձել են Վոլգոգրադի մարզի կյոկուշինկայ կարատեի «Ստալինգրադի գավաթ» բաց մրցույթի հաղթողներ և մրցանակակիրներ:

Ինչպես գրում է apsnypress.info-ն, մրցաշարի արդյունքներով հաղթող են ճանաչվել Բադրի Մուրադյանը (Օչամչիրա), Վիկտորյա Կոնդակչյանը (Ագուձերա):

Արծաթե մեդալակիր է դարձել Ռուսլան Կոնդակչյանը (Ագուձերա): Երրորդ տեղը զբաղեցրել է Լևոն Խոջիկյանը (Ագուձերա):

Թիմի մարզիչը Աբխազիայի սպորտի վարպետ Զուրաբ Մուրադյանն է (Օչամչիրա):

Մրցաշարն անցկացվել է Վոլգոգրադ քաղաքում, որին մասնակցել է ավելի քան 300 մարզիկր: