Աբխազիայի հայկական համայնքը վերականգնել է 30 տարի չգործած մանկապարտեզը
12 Փետրվարի 2026, 13:30
Աբխազիայի հայկական համայնքը վերականգնել է Գագրայի շրջանի Բագրիպստա գյուղի մանկապարտեզը, որն ավելի քան 30 տարի չէր գործել։
«Երբ մեր ուժն ու հոգին ներդնում ենք երեխաների մեջ, ամրապնդում ենք ողջ Հանրապետության ապագան, նրա խաղաղությունը, համերաշխությունն ու բարօրությունը»,- նշել է Գագրայի շրջանի հայկական համայնքի նախագահ Ռաֆայել Փափազյանը։
Մանկական հաստատության վերականգնման շրջանակում իրականացվել է շենքի հիմնանորոգում, տեղադրվել են ժամանակակից սարքավորումներ և կահույք։
Մանկապարտեզը նախատեսված է 40 երեխայի համար։ Միջոցառմանը մասնակցել են կրթության նախարարը, հայկական համայնքի նախագահը, խորհրդարանի պատգամավորներ, վարչակազմի և շրջանի կրթության բաժնի ներկայացուցիչներ։