Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել նոր նախագահական ընտրություններում
16 Նոյեմբերի 2024, 16:04
Աբխազիայում նոր ընտրություններ կնշանակվեն, սակայն այն ժամանակ, երբ ընդդիմադիր ուժերը լքեն կառավարական շենքը։ Այս մասին հայտարարել է նախագահ Ասլան Բժանիան:
Նա նաև նշել է, որ պատրաստ է հրաժարական տալ և մասնակցել նոր նախագահական ընտրություններին: Այդ ժամանակահատվածում Հանրապետությունը կղեկավարի փոխնախագահ Բադրա Գունբան, հայտնում է Sputnik Աբխազիան։
Նշենք, որ Ասլան Բժանիան չի ստորագրել ռուսական ներդրումային նախագծերի մասին համաձայնագիրը խորհրդարանից հետ կանչելու մասին փաստաթուղթը, որը բողոքի ցույցերի պատճառ է դարձել:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ցուցարարները մերժել են Բժանիայի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը և հրաժարվում են լքել կառավարական շենքը: