Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել
19 Նոյեմբերի 2024, 11:48
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին լրագրողներին հայտնել է փոխնախագահ Բադրա Գունբան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշվում է Բժանիայի հայտարարության մեջ, որը փոխանցվել է նախագահի մամուլի ծառայությանը, նա հրաժարական է տալիս «երկրում կայունության և սահմանադրական կարգի պահպանման նպատակով»:
«Աբխազիայի Հանրապետության նախագահ Ասլան Բժանիան հրաժարականի դիմում է ներկայացնում։ Կառավարական շենքերի տարածքում և ներսում հավաքված քաղաքացիները ցրվում են 2024 թվականի նոյեմբերի 19-ին։ Սույն կետը չկատարելու դեպքում Բժանիայի Նախագահը հետ է վերցնում հրաժարականի դիմումը։ Աբխազիայի խորհրդարանը 2024 թվականի նոյեմբերի 19-ին կքննարկի Աբխազիայի նախագահի հրաժարականի դիմումը», — ասվում է իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև կնքված համաձայնագրում։
«ՌԻԱ Նովոստին» էլ վկայակոչելով խորհրդարանի պատգամավոր Կան Կվարչիային՝ գրում է, որ Աբխազիայի բոլոր գերատեսչությունների ղեկավարներն, այդ թվում՝ ուժային, մնում են իրենց պաշտոններում։ Նշվում է, որ փոխնախագահ Բադրա Գունբան կդառնա նախագահի պաշտոնակատար, կառավարության ղեկավարը՝ նախկին վարչապետ Վալերի Բգանբան:
Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի հետ ներդրումների մասին համաձայնագրի պատճառով։