Աբխազիայում հանդիսավորությամբ նշվել են Գուդաուտայի շրջանի Մծարա գյուղի 145-ամյակը
20 Սեպտեմբերի 2024, 11:44
Գուդաուտայի շրջանի Մծարա (Մեծ Արա) գյուղը 145 տարեկան է։ Այն հիմնադրվել է 1879 թվականին համշենահայերի կողմից և դարձել Աբխազիայի հայերի բնակության առաջին վայրը։
Արա գյուղի 145-ամյակին նվիրված տոնական միջոցառումները սկսվել են 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում զոհվածների և 1992-1993 թվականներին Աբխազիայի ժողովրդի Հայրենական պատերազմի տարիներին զոհված պաշտպաններին նվիրված հուշակոթողին ծաղիկներ դնելու արարողությամբ։ Գյուղի տարեդարձի կապակցությամբ հուշարձանը հիմնովին վերականգնվել է Աբխազիայի Հանրապետության հայ համայնքի կողմից։
Գյուղի 145-ամյակի օրը հիմնանորոգումից հետո բացվել է Մծարայի միջնակարգ դպրոցը։ Դպրոցի երկհարկանի շենքը, ինչպես նաև պատերազմներում զոհվածների հուշահամալիրը, վերանորոգվել են հնարավորինս սեղմ ժամկետներում:
Գյուղի բնակիչներին և հյուրերին շնորհավորել են Աբխազիայի Հանրապետության նախագահ Ասլան Բժանիան, հայ համայնքի նախագահ Ալիկ Մինոսյանը, Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Ալիսա Գուլարիան, Գուդաուտայի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Ավիձբան, ինչպես նաև գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։