Աբխազիայում նախագահական ընտրություններին մասնակցել են ընտրողների 55%-ը
15 Փետրվարի 2025, 21:46
Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրում կայացած նախագահական ընտրությունները հայտարարել է կայացած։ Աբխազիայի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է ավելի քան 55%, ասել է հանրապետության ԿԸՀ-ի ղեկավար Դմիտրի Մարշանը։
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու՝ Բադրա Գունբան, Ադգուր Արձինբան, Ռոբերտ Արշբան, Օլեգ Բարցիցը և Ադգուր Խուրխումալը։
Քվեարկության նախնական արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 16-ին։