Ադամ Շիֆն առաջարկել է Գլենդելի փոստային բաժանմունքն անվանել Փոլ Իգնատիուսի անունով

06 Հունիսի 2024, 16:10

Քաղաքականություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն հավանություն է տվել կոնգրեսական Ադամ Շիֆի օրինագծին Գլենդելի փոստային բաժանմունքն անվանակոչել Փոլ Իգնատիուսի անունով: Այժմ օրինագիծն ուղարկվում է ԱՄՆ Սենատ։ Եթե այն ընդունվի՝ Գլենդելի փոստային բաժանմունքը, որը գտնվում է «6444 San Fernando Road» հասցեում, կկոչվի Իգնատիուսի անունով:

«Նրա նվիրվածությունը կրթությանը, քաղաքացիական ակտիվությանը և մշակույթի պահպանմանը մեծ ազդեցություն է ունեցել հայ-ամերիկյան համայնքի վրա։ Նա աշխատել է փոխըմբռնման, հանդուրժողականության և միասնության խթանման ուղղությամբ՝ արտացոլելով այն արժեքները, որոնք համայնքն ուժեղ և կենսունակ են դարձնում», — քվեարկությունից առաջ ասել է Շիֆը։

Փոլ Իգնատիուսն առաջին հայ ընտանիքներից մեկի որդին է, որը բնակություն է հաստատել Գլենդելում: Նա բարձրաստիճան պաշտոնյա էր, ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար (1967-1969), բանակի փոխնախարար, պաշտպանության նախարարի օգնական, «The Washington Post»-ի ղեկավար։