«Ադամյան դպրոց»-ում տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը
01 Սեպտեմբերի 2025, 17:20
«Ադամյան դպրոց»-ում մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Ավանդույթներով հարուստ ու պատմություն ունեցող դպրոցը բացեց դռներն աշակերտների առաջ:
Գիտելիքի ու դպրության օրը խորհրդանշական է. սկիզբ է դրվում մի նոր պատմության, որի ճանապարհով արդեն երկար տարիներ քայլում են սերունդները:
«Աշխարհին բարություն է պետք: Աշխատում ենք, որպեսզի մեր երեխաները լավ մարդ լինելով և գիտելիքներ ունենալով՝ փրկեն մեր աշխարհը: Միշտ հիշեք՝ առանց մեկը մյուսի դրան չենք հասնի»,- իր ողջույնի խոսքում ասաց «Ադամյան դպրոց»-ի տնօրեն Լարիսա Ադամյանը:
Ուսումնական տարին սկսվեց նոր մարտահրավերներով, ձգտումներով ու ավելի լավ հայրենիք ունենալու լուսավոր երազանքով: Կրթված ու արժանապատիվ սերունդների ձեռքում է դեպի ապագա տանող կանթեղը, որն էլ երաշխավորելու է երկրի բարեկեցությունն ու ամրությունը: