Ադրբեջանը չի թույլատրել, որպեսզի ֆրանսիական հումանիտար օգնությունը մուտք գործի Արցախ

30 Օգոստոսի 2023, 16:02

Քաղաքականություն

Ադբեջանը թույլ չի տվել՝ Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունը մուտք գործի Արցախ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքուն առաջարկել է օգտվել Աղդամ-Ստեփանակերտ ավտոճանապարհից։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել են նաև ֆրանսիական պատվիրակության անդամները:

«Մենք Արցախ ենք ուղարկել 10 բեռնատար, որոնք պարունակում են չհնացող պարենային սննդի միջոցներ, երեխաների սնունդ, կաթի փոշի, նաև գեներատորներ, արևային պանելներ, այն ամենը, որը հանարավորություն կտա ձեզ դիմադրել»,- հայտարարել է Փարիզի քաղաքապետը:

Նա նաև նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, նման է ցեղապանության:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները այսօր առավոտյան են Հանրապետության հրապարակից շարժվել դեպի Կոռնիձորի անցակետ: