Ադելիա Պետրոսյան և Արսեն Զախարյան․ Ռուսաստանի Տարվա լավագույն երիտասարդ մարզիկները
Ռուսաստանաբնակ հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանն առաջատար դիրք է զբաղեցնում 2023 թվականին Ռուսաստանի լավագույն մարզուհու կոչման քվեարկության արդյունքներով: Քվեարկությունն իր կայքում անցկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պետրոսյանը քվեարկության արդյունքներով առաջին տեղն է զբաղեցնում երկու անվանակարգերում՝ «Տարվա մարզիկ» և «Տարվա լավագույն երիտասարդ մարզուհի»: Նրա օգտին քվեարկել է քվեարկության մասնակիցների 37,6%-ը:
2023 թվականին Պետրոսյանն առաջին անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն և երկու անգամ հաղթել Գրան Պրիի եզրափակչում՝ մեծահասակների մակարդակում։
«Լավագույն երիտասարդ մարզիկ» անվանակարգում քվեարկության արդյունքներով առաջատարը հայ ֆուտբոլիստ, «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն է: Նա ստացել է ձայների 35,2%-ը։