Ադելիա Պետրոսյանի հմայիչ ելույթը՝ Գեղասահքի առաջնության գալա համերգին

24 Դեկտեմբերի 2024, 20:45

Սպորտ

Գեղասահքի Ռուսաստանի 2025 թվականի առաջնության գլխավոր աստղ է դարձել Ադելիա Պետրոսյանը: Երկրի կրկնակի չեմպիոնուհուն պատիվ է տրվել փակել գալա համերգը, ինչն իսկապես ամանորյա նվեր էր:

Հիշեցնենք, որ օրեր առաջ գեղասահորդուի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոն։

Օմսկում անցկացվող առաջնությունում Էթերի Տուտբերիձեի սանը կարճ և ազատ ծրագրերի արդյունքում հավաքել է 262,92 միավոր։ Նա գերազանցել է իր նախորդ տարվա՝ 246,53 միավորով արդյունքը։