Ադելիա Պետրոսյանն առաջատարն է Ռուսաստանի գեղասահքի առաջնության կարճ ծրագրից հետո
20 Դեկտեմբերի 2024, 21:59
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Օմսկում ընթացող Ռուսաստանի առաջնության կարճ ծրագրից հետո առաջատարն է:
Երկրի գործող չեմպիոնուհին ստացել է 85,78 միավոր։ Երկրորդ տեղում Ալինա Գորբաչովան է (77,57), երրորդում՝ Աննա Ֆրոլովան (75,01), փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
Ադելիա Պետրոսյանը ցույց է տվել առավելագույնը․ գեղասահորդուհին կատարել է եռակի ակսել, եռակի լուտց և եռակի ֆլիպ-եռակի տուլուպ կասկադ։
Նշենք, որ այսօր Չմշկորդների միջազգային միությունը (ISU) թույլատրել է ռուս գեղասահորդներին չեզոք կարգավիճակով մասնակցել 2026 թվականի Օլիմպիական խաղերի ընտրական փուլին: Պեկինի որակավորման մրցաշարում կարող են հանդես գալ մեկական մասնակից կամ զույգ՝ յուրաքանչյուր մարզաձևում: