Ադելիա Պետրոսյանն Օլիմպիական խաղերում հանդես է եկել ցուցադրական համարով
22 Փետրվարի 2026, 11:00
Ռուսաստանը ներկայացնող, հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը ցուցադրական համարով ելույթ է ունեցել Իտալիայում անցկացվող 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերում։
ՌԴ կրկնակի չեմպիոնը կանանց մենասահքում և Գրան պրիի ՌԴ եզրափակչի եռակի հաղթողը սահադաշտ է դուրս եկել 13-րդ համարի ներքո։ Պետրոսյանը հանդես է եկել Շակիրայի «Waka Waka» և «Hips Don’t Lie» երգերի ներքո։ Իր կատարումում Ադելիան իրականացրել է երկու ցատկ՝ եռակի տուլուպ և կրկնակի աքսել։
Հիշեցնենք, որ երկու ծրագրերի արդյունքներով Ադելիա Պետրոսյանը հավաքել է 214,53 միավոր և 2026 թվականի Միլան–Կորտինա ձմեռային Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 6-րդ տեղը։ Ազատ ծրագրում Պետրոսյանը վայր է ընկել՝ քառակի տուլուպ կատարելիս։ Ոսկե մեդալը նվաճել է ամերիկացի Ալիսա Լյուն։