Ադելիա Պետրոսյանն ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց» ծայրահեղական կայքի բազայում
15 Նոյեմբերի 2025, 16:15
Ռուսաստանաբնակ հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանն ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց» ծայրահեղական կայքի բազայում։ Այս մասին հայտնում է ուկրաինական ռեսուրսի կայքը։
«Միրոտվորեց»-ը 18-ամյա գեղասահորդուհուն մեղադրում է հատուկ ռազմական գործողության հանրային աջակցության մեջ։
Նշենք, որ Ադելիա Պետրոսյանը 2026 թվականի oլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է ստացել։