Ադելիա Պետրոսյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն

21 Դեկտեմբերի 2024, 16:46

Սպորտ

Գեղասահորդուի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոն։

Օմսկում անցկացվող առաջնությունում Էթերի Տուտբերիձեի սանը կարճ և ազատ ծրագրերի արդյունքում հավաքել է 262,92 միավոր։ Նա գերազանցել է իր նախորդ տարվա՝ 246,53 միավորով արդյունքը։