Ադելիա Պետրոսյանը և Եվգենիա Մեդվեդևան ելույթ են ունեցել Մոսկվայի գեղասահքի գավաթի եզրափակչում

29 Ապրիլի 2025, 19:50

Մշակույթ

Մոսկվայի «Նավկա Արենայում» կայացել է Մոսկվայի գեղասահքի գավաթի «Դպրոցների ճակատամարտ»-ի եզրափակիչը: Գավաթի շրջանակներում ցուցադրական համարներով հանդես են եկել Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի, Ռուսաստանի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան և Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը:

«Դպրոցների ճակատամարտ»-ը 1-ին և 2-րդ պատանեկան, ինչպես նաև 1-ին և 2-րդ սպորտային կարգերում 6-ից 13 տարեկան գեղասահորդների միջև թիմային պատանեկան մրցում է: