Ադելիա Պետրոսյանը՝ գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի 4-րդ փուլի հաղթող
19 Նոյեմբերի 2024, 23:30
Ռուսաստանի գործող չեմպիոն, գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթանակ է տարել Մոսկվայում ընթացող Ռուսաստանի Գրան Պրիի 4-րդ փուլում։
Կարճ ծրագրում Ադելիան միակն էր, ով կատարել է եռակի ակսել և քառակի տուլուպ։ Երկու ծրագրերի համար գեղասահորդուհին ստացել է 251,57 միավոր՝ 26 միավորով գերազանցելով արծաթե մեդալակրին:
Ադելիայի համար սա արդեն երկրորդ հաղթանակն է Գրան պրիի փուլերում։