Ադելիա Պետրոսյանը` գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող
16 Փետրվարի 2025, 17:59
Հայազգի գեղասահորդուհի, ՌԴ կրկնակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը դարձել է գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող: Մրցաշարն անցկացվել է Կրասնոյարսկում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Երկու ծրագրերի արդյունքում Պետրոսյանը հավաքել է 238,79 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ալինա Գորբաչովան (224,36): Լավագույն եռյակը եզրափակել է Աննա Ֆրոլովան (214,05)։