Ադելիա Պետրոսյանը հաղթահարել է Իտալիայի Օլիմպիադա-2026-ի որակավորման փուլը

21 Օգոստոսի 2025, 18:20

Սպորտ

Հայազգի գեղասահորդուհի, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանն ընդգրկվել է Իտալիայում կայանալիք 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարի մասնակիցների ցուցակում:

Չմշկորդների միջազգային միության (ISU) մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պետրոսյանը հայտավորվել է կանանց մենասահքում։

Մարզուհին հանդես կգա չեզոք կարգավիճակով։

Նշենք, որ 2026 թ. ձմեռային օլիմպիական խաղերը կհյուրընկալի Իտալիան՝ Միլան ու Կորտինա-դ՛Ամպեցո քաղաքներում: