Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի Գրան Պրիի երկրորդ փուլում
23 Հոկտեմբերի 2023, 08:44
Հայազգի ռուս գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի երկրորդ փուլում։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ 16-ամյա Պետրոսյանն ստացել է 164,83 միավոր և ընդհանուր առմամբ հավաքել 236,31 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ալինա Գորբաչովան (205,71), երրորդը՝ Մարիա Աղաեւան (202,29)։
Գեղասահորդուհին օրեր առաջ հաղթել էր Ուֆայում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի առաջին փուլում։