Ադելիա Պետրոսյանը օլիմպիական խաղերում հանդես կգա չեզոք կարգավիճակով

02 Դեկտեմբերի 2025, 16:00

Սպորտ

18-ամյա գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը պաշտոնական հրավեր է ստացել Միջազգային օլիմպիական կոմիտեից և 2026 թվականի Իտալիայի օլիմպիական խաղերին կմասնակցի չեզոք կարգավիճակով:

Պետրոսյանը նվաճել է մասնակցության իրավունքը՝ սեպտեմբերին հաղթելով Պեկինի որակավորման մրցաշարում: Ավելի ուշ Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է նրա համապատասխանությունը չեզոքության չափանիշներին և հրավեր ուղարկել։

Գեղասահորդուհին Ռուսաստանի կրկնակի չեմպիոն է և Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի եռակի հաղթող: