Ադելիա Պետրոսյանը «Ռուսաստանի ամենաիդեալական, գեղեցիկ, ամենա-ամենա» գեղասահորդուհին է. Տատյանա Տարասովա

06 Հունիսի 2024, 17:00

Սպորտ

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան անվանել է իդեալական ռուս գեղասահորդուհու անունը: Գեղասահքի ութ օլիմպիական չեմպիոնների մարզիչի խոսքով՝ «ամենաիդեալական, ցատկող, գեղեցիկ, ուժեղ, ամենա-ամենա» գեղասահորդուհին Ադելիա Պետրոսյանն է:

«Նա կարող է պայքարել ամենաբարձր պարգևի, օլիմպիական չեմպիոնի կոչման համար», — մարզիչի խոսքը փոխանցում է «Матч ТВ»-ն:

17-ամյա Ադելիա Պետրոսյանը հայազգի ռուս գեղասահորդուհի է, ով հանդես է գալիս մենասահքում: Նա Ռուսաստանի գործող չեմպիոն է, Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի կրկնակի հաղթող, Ռուսաստանի 2024 թվականի ցատկացանցի առաջնության արծաթե մեդալակիր։ Պետրոսյանն ընդգրկվել է նաև ազգային հավաքականի կազմում 2024/2025 մրցաշրջանի համար:

Հիմա եթերում