Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի Գրան պրիի հաղթող

16 Նոյեմբերի 2024, 21:05

Սպորտ

Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն, ազգությամբ հայ Ադելիա Պետրոսյանը Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի Գրան պրիի չորրորդ փուլում կարճ ծրագրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Sport.ru-ի հաղորդմամբ՝ նրա ելույթը գնահատվել է 86,37 միավոր։

Դարյա Սադկովան 71,59 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Քսենյա Գուշչինան՝ հավաքելով 71,02 միավոր։