Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի Գրան պրիի հաղթող

26 Հոկտեմբերի 2025, 19:45

Սպորտ

Հայազգի գեղասահորդուհի, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, Էթերի Տուտբերիձեի աշակերտուհի Ադելիա Պետրոսյանը դարձել է Մագնիտոգորսկում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի 2025/2026 շարքի առաջին փուլի հաղթող: Ելույթի համար նա ստացել է 223,00 միավոր։

Երկու ծրագրերի արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է Աննա Ֆրոլովան, ով հավաքել է 206,58 միավոր: Առաջատարների եռյակը եզրափակել է Դինա Խուսնուտդինովան՝ 204,76 արդյունքով։