Ադելիա Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել «ՍԿԱ» ակումբի շնորհանդեսին մասնակցելու հրավերի համար

31 Օգոստոսի 2024, 17:30

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի գեղասահորդուհի, Ռուսաստանի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը համացանցում լուսանկարներ է հրապարակել հոկեյի պետերբուրգյան «ՍԿԱ» ակումբի շնորհանդեսից:

«Սիրված Voilà ծրագիրը նվագախմբի և @yuliyadementyeva-ի վոկալի ներքո։ Շնորհակալ եմ «ՍԿԱ» թիմի շնորհանդեսին մասնակցելու հրավերի և leninskoeclub.ru-ի հիանալի մարզասրահում հանդես գալու հնարավորության համար»,- գրել է գեղասահորդուհին։