Ադելյա Պետրոսյանը 3-րդ մեդալն է նվաճել Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստանի առաջնությունում
20 Դեկտեմբերի 2025, 22:22
18-ամյա գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը փայլուն ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստանի առաջնությունում և ոսկե մեդալ նվաճել։
Երկու ծրագրերի հանրագումարով գեղասահորդուհին հավաքել է 235,95 միավոր՝ ցուցադրելով պատմական առավելություն մրցակիցների նկատմամբ: Նա ելույթը սկսել է տպավորիչ եռակի աքսելով՝ այն լրացնելով 4-2 տուլուպների կասկադով, ինչը նրա բարձրագույն մակարդակի վառ հաստատումն է:
Ադելյա Պետրոսյանի համար այս հաղթանակն արդեն երրորդն է Ռուսաստանի առաջնություններում․ այդպիսով նա ամրապնդել է իր կարգավիճակը որպես երկրի կանանց գեղասահքի գլխավոր պրիմա: