«Ադրբեջա՛ն, ազատ արձակիր հայ գերիներին»․ կադրեր՝ Թբիլիսիի ակցիայից

12 Նոյեմբերի 2024, 00:10

Քաղաքականություն

Թբիլիսիում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ հերթական բողոքի ցույցի ընթացքում ակցիա է կազմակերպվել, որտեղ մի շարք քաղաքացիներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին։

«Էթնիկ զտումը խաղաղություն չէ, Ադրբեջա՛ն, ազատ արձակիր հայ գերիներին»,- նման կոչերով են հանդես եկել քաղաքացիները։