«Ադրբեջան» գրության թաքցման համար սահմանված տուգանքը կվճարի ՀՀ-ի դահուկային սպորտի ֆեդերացիան

06 Հունվարի 2026, 20:58

Սպորտ

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան տուգանք կվճարի Tour de Ski մրցաշարի ընթացքում հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի մրցումային հանդերձանքի վրա «Ադրբեջան» գրության թաքցման համար։

Միքայելյանը հրավիրվել է մրցումների ժյուրի, ներկայացրել է իր դիրքորոշումը, սակայն մրցակարգի խախտման պատճառով նրա նկատմամբ կիրառվել է ֆինանսական տուգանք։ Միևնույն ժամանակ մարզիկը չի որակազրկվել։

Տուգանքի չափը առայժմ պաշտոնապես չի հրապարակվել և կհայտարարվի ավելի ուշ։ Անկախ գումարի չափից՝ այն ամբողջությամբ կվճարի Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան։