Ադրբեջանի բանակն արդեն Թուրքիայի բանակի մի մասն է. Դմիտրի Ռոդիոնով

18 Դեկտեմբերի 2024, 22:40

Քաղաքականություն

ԻՀ աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Ռոդիոնովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Ադրբեջանում թուրքական ռազմաբազա պետք չէ։

«Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական բանակն ակտիվորեն զինվում է Թուրքիայի Հանրապետության կողմից, և փաստորեն Թուրքիան արդեն առաջ է անցել Ռուսաստանից Ադրբեջանին զենքի մատակարարումների ծավալներով։ Ադրբեջանական բանակն արդեն փաստացի անցել է թուրքական սպառազինության։ Ավելին, ինչպես գիտենք, Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունի փոխօգնության պայմանագիր, մի կողմի վրա հարձակման դեպքում մյուս կողմը պետք է օգնության հասնել, ինչը փաստացի համարժեք Է ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածին:

Ուստի իրականում Ադրբեջանին Թուրքիայի ոչ մի ռազմակայան պետք չէ, քանի որ պատերազմի դեպքում Ադրբեջանն առանց այդ էլ կարող է հույսը դնել թուրքական զորքերի վրա, թուրքական սպառազինության բացարձակ անսահմանափակ քանակությամբ մատակարարումների վրա։

Ուստի այս առումով կարելի է ասել, որ Ադրբեջանն իսկապես կարիք չունի բազայի, որը ոչ այլ ինչ է, քան խորհրդանիշ այն բանի, որ փաստացի Ադրբեջանի բանակն արդեն Թուրքիայի բանակի մաս է կազմում: Եվ այս առումով կարելի է խոսել այն մասին, որ դե ֆակտո Ադրբեջանն ինչ-որ առումով արդեն կարելի է համարել ՆԱՏՕ-ի երկիր, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է»,- ասել է Ռոդիոնովը։

Հիմա եթերում