Ադրբեջանական բենզին ներկրած երկրորդ ընկերության սեփականատերը Սամվել Ալեքսանյանի կնոջ եղբոր որդին է

24 Դեկտեմբերի 2025, 15:30

Տնտեսություն և Բիզնես

Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն, համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 24-ամյա Սամվել Մկրտչյանը գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբոր՝ Վահագն Մկրտչյանի որդին է։

Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։

Հիմա եթերում