Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել. ՀՀ ՊՆ-ն հերքում է

28 Օգոստոսի 2024, 11:25

Քաղաքականություն

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 06։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել»,-նշվում է հաղորդագրությունում:

Հիմա եթերում