Ադրբեջանական հասարակական կազմակերպության ղեկավարին զրկել են ՌԴ քաղաքացիությունից

18 Սեպտեմբերի 2025, 00:10

Քաղաքականություն

Ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Բախտիյար Հասանովին զրկել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից։ Նա ՌԴ անձնագիրը ստացել էր դեռևս 2000-ականներին։ Ինչպես հայտնել է Readovka-ի աղբյուրը, դրա համար հիմք են հանդիսացել ստվերային սխեմաների հետ նրա վաղեմի կապերը, այդ թվում՝ անօրինական միգրացիայի, կեղծարարության և ազգային հողի վրա կոնֆլիկտային իրավիճակների ստեղծումը:

Ի դեպ, Հասանովը բազմիցս հայտարարել է Ալիևին աջակցելու մասին։ «Մենք հպարտ ենք, որ ունենք այդպիսի նախագահ՝ աշխարհի ամենահեղինակավոր առաջնորդներից մեկը»,- ասել էր նա 2023-ին՝ Ալևին ուղղված շնորհավորական նամակում։

Միևնույն ժամանակ, նրա անունը բազմիցս հիշատակվել է նրա նախագծերի և գործնական կապերի շուրջ վիճահարույց պատմությունների մասին հրապարակումներում։ Մեծ արձագանք է գտել նաև նրա ելույթը Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում. ռեկտորին նվեր հանձնելիս նա հայտարարել է, որ նվերը «հատուկ բերվել է Շուշի քաղաքից», իսկ ավելի ուշ կնոջն ուղղված նամակում գրել է, որ այդ կերպ «հայերին ցավեցրել է»։

Ըստ Readovka-ի աղբյուրի՝ Ադրբեջանի ուժային կառույցներում Հասանովն ուներ ազդեցիկ հովանավորներ, սակայն քաղաքացիությունը կորցնելուց հետո Ռուսաստանում պաշտոնապես շահեր ներկայացնելու և տարբեր խորհուրդներում պաշտոններ զբաղեցնելու նրա հնարավորությունները, հավանաբար, կկրճատվեն։