Ադրբեջանական իշխանություններն այժմ վա-բանկ են գնում․ Եվգենի Մինչենկո

26 Փետրվարի 2025, 23:15

Քաղաքականություն

Քաղաքական փորձագիտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Եվգենի Մինչենկոն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սրացմանը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում հայկական և ադրբեջանական սփյուռքի ազդեցության տարբերությանը։

«Կարծում եմ, որ ադրբեջանական իշխանությունները հիմա վա-բանկ են գնում։ Բայց հարց է, թե որքանով դա կսահմանափակվի հռետորաբանությամբ և հաղորդակցության ոլորտի սահմանափակումներով։ Կան տնտեսական հարաբերություններ, կա շատ ազդեցիկ և ֆինանսապես ապահովված ադրբեջանական սփյուռք Ռուսաստանում, կան մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք ունեն երկքաղաքացիություն, կան էթնիկ ադրբեջանցիներ, որոնք ունեն միայն Ռուսաստանի քաղաքացիություն։ Այնտեղ վիճակագրությունն ակնհայտ չէ Ռուսաստանում էթնիկ հայերի և ադրբեջանցիների կշռի և նրանց էլիտաների ազդեցության մասին։

Հիմնական տարբերությունը, որը թույլ է տալիս Ալիևին որոշակիորեն ավելի ակտիվ փոխգործակցել, այն է, որ հայկական սփյուռքը հեռու է Հայաստանի իշխանություններից, իսկ ադրբեջանական սփյուռքը շատ ամուր ինտեգրված է Ալիևի թիմին»,- ասել է Մինչենկոն։

Հիմա եթերում