Ադրբեջանական կողմն ունի երեք վիրավոր. Ադրբեջանի ՊՆ

01 Սեպտեմբերի 2023, 11:22

Քաղաքականություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է երեք վիրավոր զինծառայողի մասին։

Ըստ ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության՝ հայկական կողմն էլ ունի 2 զոհ, 1 վիրավոր:

Հիշեցնենք, ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, ադրբեջանական կողմը սեպտեմբերի 1-ին, ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ականանետ: