Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way-ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով

18 Հունվարի 2026, 19:10

Բոլոր

Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way-ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով, այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

«Օրերս լրագրողը «Flightradar24» հարթակում արձանագրել է Հայաստանի օդային տարածքով նման թռիչքներից մեկը։ Ինքնաթիռը Նախիջևանից Բաքու էր թռնում։ Ընդ որում, Իլ–76 ինքնաթիռը Ադրբեջանի մայրաքաղաքից Նախիջևան է հասել Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ «Հայաէրոնավիգացիայից» հաստատել են, որ հայկական տարածքով նման թռիչք իրականացվել է։ Ավելին, այստեղից հայտնել են, որ սա առաջին չվերթը չէ` նման թռիչքներ գրանցվել են նաև 2025 թվականին՝ կապված եղանակային բարդ պայմանների հետ»,-գրել է լրատվամիջոցը։