Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են Ռուբեն Վարդանյանի ձերբակալման լուսանկարը

27 Սեպտեմբերի 2023, 14:46

Քաղաքականություն

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են Ռուբեն Վարդանյանի ձերբակալման լուսանկարը: Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունից հաստատել են Ռուբեն Վարդանյանին բերման ենթարկելու մասին տեղեկությունը։

Հիշեցնենք, որ Վարդանյանի ձերբակալման մասին ահազանգը հնչեցրել էր կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը՝ հայտարարություն տարածելով.

Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից` սահմանին, երբ փորձում էր լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենը ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ, գոյատևման համար պայքարել։ Ես խնդրո՛ւմ եմ ձեզ աղոթել ինձ հետ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի: