Ադրբեջանցի հրաձիգները չեն մասնակցի Հայաստանի մրցաշարին

06 Հունվարի 2026, 16:31

Սպորտ

Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում կայանալիք գնդակային հրաձգության 10 մետր վազքատարածության Եվրոպայի առաջնությանը:

Ազգային թիմի գլխավոր մարզիչ Իրադա Աշումովան հայտարարել է, որ ուղևորության հնարավորությունը նույնիսկ չի դիտարկվել:

«ԱՊՀ երկրների 3-րդ խաղերի ժամանակ հայ մարզիկներին անվտանգության երաշխիքներ են տրվել, սակայն նրանք չեն եկել և ելույթ չեն ունեցել: Այդ պատճառով էլ որոշում կայացրեցինք հրաժարվել Եվրոպայի առաջնությանը մասնակցելուց։ Մենք նույնիսկ պետական մարմիններին չենք դիմել այդ հարցով», — նշել է Աշումովան։