Ադրբեջանցի պատգամավորը իրենց ազգային հավաքականին խորհուրդ է տվել սովորել հայ ֆուտբոլիստներից

19 Հունիսի 2023, 20:33

Քաղաքականություն

Ադրբեջան-Խորվաթիա ֆուտբոլային հանդիպումից հետո ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան ադրբեջանական թիմին խորհուրդ է տվել սովորել հայ ֆուտբոլիստներից։

Նա նշել է, որ իր երկրի ազգային հավաքականը խաղում է «անհոգի, դժկամությամբ ու պատահականության վրա հույս դնելով»։

«Խաղացողների մեծ մասն ադրբեջանցի է, և շատ լավ կլիներ՝ հասկանային, որ խաղում են Ադրբեջանի կազմում։ Օգտակար կլիներ, եթե բոլորդ միասին նստեիք և դիտեիք Հայաստանի հավաքականի խաղը։ Կարեւոր է տեսնել, թե ինչ պատասխանատվությամբ ու համառությամբ են նրանք խաղում հանուն Հայաստանի»,- գրել է Մուստաֆան։