Ադրբեջանցի զինծառայողները փորձել են դրոշ տեղադրել Հայաստանի տարածքում. ԱԱԾ
15 Հունիսի 2023, 11:00
Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայությունը։
Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:
Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ևս հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով սահմանապահ ծառայության մեկ զինծառայողի վիրավորվելու մասին։