ՌՀՄ-ն ցինիկ և անմարդկային է որակել 70-ամյա Ղարիբ Բաբայանի ձերբակալությունը
01 Փետրվարի 2025, 23:36

Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել Է ծնունդով արցախցի, Մեսրոպ Մաշտոց համալսարանի նախկին պրոռեկտոր, գիտնական Ղարիբ Բաբայանին ձերբակալելու Հայաստանի իշխանությունների որոշումը։
«70-ամյա Ղարիբ Բաբայանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների մեղադրանքները և ձերբակալությունն իր ցինիզմով և անմարդկայնությամբ, համադրել են Բաքվում Արցախի ղեկավարների ամոթալի դատավարության հետ։ Երկուսի հիմքն էլ հայատյացությունն է»,- ասվում է հայտարարության մեջ։
Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատական նիստը տեղի կունենա մի քանի ժամից Աջափնյակի դատարանում: Փաստաբան Հովհաննես Խուդոյանը կարծում է, որ Բաբայանի հրապարակումը հրապարակումը բռնության կոչեր չի պարունակել, իսկ տեսանյութում կատարվածը ոչ միայն գրառման հեղինակի, այլև ցանկացած հայի վրդովմունքն է առաջացրել։
Հիշեցնենք, որ Ղարիբ Բաբայանը սոցցանցերում տեսանյութ էր հրապարակել Իրանի քաղաքացի ադրբեջանցիների մասնակցությամբ, որոնք Երևանի Հանրապետության հրապարակում երգում էին «Ղարաբաղ՝ մեր հայրենիք» երգը, ինչը զայրացրել էր հանրությանը:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է: